Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

Հանքային քողարկիչ Papaya

Mineral concealer Papaya
Mineral concealer Papaya
Mineral concealer Papaya
Mineral concealer Papaya
Հանքային քողարկիչ Papaya
Մոդել. Mineral concealer Papaya
7,700 AMD

Հանքային բանաձևով այս դեղձագույն քողարկիչը իսկական փրկություն է աչքերի տակ առաջացող մուգ շրջանների համար։ Ինչո՞ւ։ Որովհետև Papaya քողարկիչի դեղձագույն և դեղնավուն երանգները հիանալիորեն հավասարակշռում են մուգ շրջանակները՝ չեզոքացնելով դրանք։ (Գունային շրջանակում նարնջագույնը հակադիր է կապույտին, ուստի գիտականորեն մուգ շրջանակների դեմ լավագույն լուծումներից է)։ Բացի այդ, այս քողարկիչը հավասարեցնում է մաշկի երանգը և կարելի է օգտագործել որպես նախաքսուք թե՛ հեղուկ հիմնաքսուքի, թե՛ աչքի ստվերաներկի տակ։


Mineralissima-ի բնական քողարկիչները չեն պարունակում պարաբեններ, քիմիական նյութեր կամ ավելորդ լցանյութեր։ Միայն մաքուր և նուրբ բաղադրիչներ՝ նվազագույնի հասցնելու մաշկի գրգռման հավանականությունը, որովհետև ձեր մաշկը արժանի է լավագույնին։


Ցանկանու՞մ եք նախապես փորձել։ Պատվիրեք մեր հարմար ու մատչելի փորձնական տարբերակը և հանգիստ փորձարկեք գույնը։


Մեր դիմափոշիների հեղափոխական բաղադրությունները ապահովում են հնարավորինս մաքուր արտադրանք՝ պատրաստված բնական բաղադրիչներով և երբևէ չփորձարկված կենդանիների վրա ։

  • Առկայություն. Պահեստում է

Գրել կարծիք

Խնդրում ենք մուտք գործել կամ գրանցվել կարծիք թողնելու համար
Cookie-ներ - ավելի լավ մթնոլորտի համար
Մենք օգտագործում ենք Cookie ֆայլեր ՝ MoodMineral-ի հետ ձեր փոխազդեցությունն անհատականացնելու համար: